Panorama.am. 25-5-2010- Մայիսի 27-ին, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայանալու է «Les douze capitales d’ Arménie» («Հայաստանի տասներկու մայրաքաղաքները») գրքի շնորհանդեսը: Ընթերցողին է ներկայացվում հայոց 12 մայրաքաղաքներին նվիրված շքեղ մի գիրք, որը հրատարակության են պատրաստել անվանի հայագետներ Կլոդ Մութաֆյանը և Պատրիկ Տոնապետյանը: Տեքստերը հեղինակել են բնագավառի լավագույն մասնագետները:
Գիրքը հրատարակվել է Ֆրանսիայում, ֆրանսերեն լեզվով և ուղղված է օտարալեզու ընթերցողին: Այն յուրահատուկ մի ձեռնարկ է, որը հայոց մայրաքաղաքների պատմությամբ ներկայացնում է Հայաստանի պատմության գրեթե ողջ ընթացքը, հայոց մշակույթն ու առ այսօր մեզ հասած պատմամշակութային ժառանգության գոհարները: Հատկանշական է, որ բուն մայրաքաղաքների կողքին ներկայացված են հայկական երկու հանրապետությունների ներկայիս մայրաքաղաքները, ինչպես նաև միջնադարյան Հայաստանի թագավորանիստ քաղաքները:
Գիրքը հագեցած է բարձրորակ լուսանկարներով, աչքի է ընկնում հրատարակչական ու տպագրական բարձր որակներով:
«Les douze capitales d’ Arménie» գիրքն արտերկրի և Հայաստանի Հանրապետության հայագետների համատեղ աշխատանքի հրաշալի մի օրինակ է, որը զգալիորեն նպաստելու է Հայոց պատմության և մշակույթի հանրահռչակմանն ու տարածմանը:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:
Wednesday, May 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment