Thursday, June 17, 2010

20 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ ՏՈՒԺԱԾՆԵՐԻՆ

«Լրագիր», 17.06.10: ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հունիսի 16-ին հանդիպել է Բրիթիշ Փեթրոլիում ընկերության ղեկավարներին: Հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել այն մասին, որ ընկերությունը 20 միլիարդ դոլար է հատկացնելու Մեքսիկական ծոցում նավթի արտահոսքի հետեւանքով տուժածներին: Միջոցները հատկացվելու են ծոցին հարակից ամերիկյան նահանգների բնակիչներին, որոնք կրել են մեծ վնասներ ԱՄՆ պատմության մեջ ամենախոշոր բնապահպանական աղետից: Օբաման հայտարարել է, թե այդ 20 միլիարդն ընդամենը նախնական չափն է, եւ չի բացառվում, որ փոխհատուցման գումարը կարող է աճել: Հիմնադրամի ձեւավորումը կտեւի 4 տարի, եւ Բրիթիշ Փեթրոլիումը ամեն տարի կվճարի 5 միլիարդ դոլար: Բացի այդ, ընկերությունը ստեղծել է եւս մեկ հիմնադրամ, 100 միլիոն դոլար չափով, որից վճարվելու են ստորջրյա նավթահանման ԱՄՆ արգելքի հետեւանքով անգործ մնացած նավթային ոլորտի աշխատողները: Նշենք, որ ապրիլի վերջերին տեղի ունեցած վթարից հետո Բրիթիշ Փեթրոլիումին չի հաջողվում կանգնեցնել նավթի արտահոսքը:

No comments: