Thursday, June 17, 2010

Քլինթոնը հուլիսին այցելելու է Հայաստան

Tert.am, 17.06.10: Լատվիայի վարչապետ Վալդիս Դոմբրովսկիսը Washington Post–ի հետ հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջորդ ամսվա սկզբին մտադիր է այցելել Հայաստան, Ադրբեջան, Վրաստան և Ուկրաինա։ Այս մասին, նրա խոսքով, Քլինթոնն ասել է Լատվիայի վարչապետի հետ երեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ։ ՀՀ արտգործնախարարությունն այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանում։

No comments: