News.am. 16-6-2010- Իսրայելում թուրքական ապրանքների նկատմամբ իրականացվող բոյկոտի վերաբերյալ հարցին, Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը պատասխանել է, որ իրենք ոչ մի կերպ թուլյ չեն տա Իսրայելին բոյկոտել թուրքական ապրանքները։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի պետնախարար Զաֆեր Չաղլայանը մասնակցել է Թուրքիայի գործարարների եւ արդյունաբերողների կոնֆեդերացիայի, Թուրքիայի արտաքին առեւտրի վարչության եւ Թուրքիայի արտահանողների խորհրդի կողմից կազմակերպված «Թուրքիա-աշխարհ, առեւտրային կամուրջ» միջոցառմանը եւ պատասխանել լրագրողների հարցերին։
Թուրք պետնախարարը հայտնել է, որ տեղյակ չէ, թե ինչու միջոցառմանը չի մասնակցում իսրայելական կողմը՝ նշելով, որ ինքը առավոտյան հանդիպել է Թուրքիայում Իսրայելի դեսպանի հետ։
Պետնախարարի խոսքով՝ իրենց լուրեր հասել են, որ Իսրայելում թուրքական ապրանքների նկատմամբ բոյկոտ են հայտարարել։ «Քաղաքական հարաբերությունները այլ են, առեւտրական հարաբերությունները՝ այլ։ Ոչ մի կերպ չենք հանդուժի եւ թույլ չենք տա, որ մեր ապրանքները բոյկոտեն Իսրայելում։ Մենք Իսրայելի նախարարից համապատասխան բացատրություն ենք պահանջել»-նշել է Զաֆեր Չաղլայանը։
Նշենք, որ Իսրայելի մի շարք առաջատար սուպերմարկետների ցանցեր հայտարարել են, որ հրաժարվում են թուրքական ապրանքներ վաճառել։
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment