News.am. 15-6-2010- Թուրքիայում PKK-ի քաղաքացիական «Քուրդիստանի հասարակությունների միություն/ Թուրքիայի խորհրդարան» (KCK/TM) գաղտնի կառույցի դեմ մեղադրանքում տեղ է գտել տեղեկություն՝ Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի եւ PKK-ի առաջնորդ, Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլահ Օջալանի միջեւ կապերի մասին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ KCK/TM-ի դեմ նախապատրաստած 7 հազար 500 էջանոց մեղադրականում տեղ է գտել քրդական փակված «Ժողովրդավարական հասարակություն» (DTP) կուսակցության փոխնախագահ Քամուրան Յուքսեքի համակարգչից առգրաված ինֆորմացիան, որտեղ նկարագրվում է կուսակցության անդամների Հյուսիսային Իրաք կատարած այցի եւ Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանիի հետ տեղի ունեցած հանդիպման մանրամասներ։
Ըստ մեղադրականի՝ համակարչում եղած ինֆորմացիայում նշվել է, որ Իրաքի նախագահը, Թուրքիայից եկած քուրդ պատգամավորներին ողջունել է՝ ասելով. «Բարի գալուստ, շատ հաճելի է ձեզ տեսնել։ Այստեղ ձեր տունն է»։ Փակված «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության նախկին նախագահ Ահմեդ Թուրքը Իրաքի նախագահին ասել է, որ թուրքական իշխանությունները ցանկանում են վերացնել PKK-ն, սակայն հայտնի է չէ, թե դրանից հետո ինչ կստանան քրդերը։
Իրաքի նախագահը զրուցակցին ասել է հետեւյալը. «Ես Ապոյի հետ (Աբդուլահ Օջալան) կապեր ունեմ։ Նույեմբերի 2-ին իր փաստաբանների միջոցով ինձ մի նամակ էր ուղարկել։ Ես նրա պահանջները փոխանցեցի թուրքական իշխանություններին։ Ես PKK-ի հետ էլ եմ երկխոսություն ունեցել»- նշել է Թալաբանին՝ ավելացնելով, որ ինքը կողմ է եղել PKK-ի կողմից զինադարար հայտարարելուն։
Tuesday, June 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment