Haynews.am. 14-6-2010- Թուրքիայի իշխանությունները որոշել են Ղրղզստանի հարավային շրջաններ ուղարկել 2 ինքնաթիռ` իրենց քաղաքացիներին այդ վտանգավոր շրջանից դուրս բերելու համար: Այլ մասին հաղորդել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն: Նա նշել է, որ իր երկրի քաղաքացիները կտարհանվեն Օշ և Ջալիլաբադ քաղաքներից, սակայն չի հաղորդել, թե կոնկրետ քանի մարդ է տարհանվելու:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օշ են ուղարկվելու ինքնաթիռներ Չինաստանից` այդ երկրի քաղաքացիներին Ղրղզստանից դուրս բերելու համար:
Հիշեցնենք, որ ազգամիջյան բախումները ղրղզական և ուզբեկական համայնքների միջև սկսվել են հունիսի 11-ից, որի պատճառով զոհվել է ավելի քան 100 մարդ:
Tuesday, June 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment