Aysor.am. 15-6-2010- «Ցավոք համաշխարհային քաղաքականության մեջ շատ հաճախ ենք ականատես լինում երկակի ստանդարտների, մոտեցումների գործելաոճին, և դա, եթե վերցնենք զուտ քաղաքական ազնվության կամ բարոյականության տեսակետից, բնականաբար դատապարտելի է, բայց պատմությունը և աշխարհը ստեղծվել են այնպես, որ քաղաքական շահերը, մեծ հաշվով շատ ավելի առաջնային և գնահատելի են»,- անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջին օրերին հնչող այն հայտարարություններին, թե Իսրայելը պետք է ապաշրջափակի Գազայի շրջանը՝ Aysor.am-ին հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը:
«Ինչպես ասում են՝ նպատակը արդարացնում է միջոցները, և ցավոք համաշխարահային քաղաքականությունը հենց այս գաղափարն է առաջ տանում: Մենք էլ ունենք մեր խնդիրները, որոնց նկատմամբ միջազգային հանրությունը շատ հաճախ երկակի չափանիշներ է կիրառում՝ նկատի ունեմ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում, այս վերջին 16 տարիների զարգացումների ընթացքում տեղի ունեցած իրողությունները»,- ասաց նա:
Խորհրդարանականի խոսքերով, այստեղ բնականաբար պետք է նշել, որ իրականում Թուրքիան այն երկրներից է, որն ընդհանրապես իրավունք չունի խոսել շրջափակումներից, որովհետև 1993 թվականից մինչ օրս Թուրքիան Հայաստանին անհիմն շրջափակման մեջ է պահում, ինչի հետևանքով ահռելի տնտեսական վնասներ է հասցնում, ինչպես տարածաշրջանին, այնպես էլ Հայաստանին:
«Կարծում եմ, որ Թուրքիայի նման գործելաոճը, պետք որ առնվազն տարօրինակ դիտվի, և չեմ կարծում, թե դա հիմք կհանդիսանա, որպեսզի Թուրքիան այդ ճանապարհով առաջ մղի իր քաղաքական շահերը թուրք-իսրայելական հարաբերությունների համատեքստում»,- ասաց Ա. Զաքարյանը:
Tuesday, June 15, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment