Tuesday, June 15, 2010

Թուրքիայում այսօր սկսվում է «Քաֆեսի» դատավարությունը

Tert.am. 15-6-2010- Այսօր Թուրքիայում սկսվում է «Քաֆես» («Վանդակ») գործողության պլանի առնչությամբ ձերբակալված 33 կասկածյալների գործով դատավարությունը: TRT-ի փոխանցմամբ` դատարանի առջև կկանգնեն ամիսներ առաջ ձերբակալված բարձրաստիճան զինվորականները, որոնց թվում կան երեք ծովակալներ: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք` վկայակոչելով «Թարաֆ» օրաթերթին, «Քաֆես» գործողության պլանը նախաձեռնել էին Թուրքիայի ռազմածովային ուժերի սպաները։ «Քաֆեսի» ամենաուշագրավ կողմն այն է, որ այդտեղ Հրանտ Դինքի սպանությունը ներկայացվում է որպես «կազմակերպված օպերացիա»։«Քաֆես» գործողության նպատակը Թուրքիայում անկայուն իրավիճակ ստեղծելն էր, ինչ համար պետք է օգտագործվեին երկրում բնակվող ազգային փոքրամասնությունները:

No comments: