Tuesday, June 15, 2010

Թուրքիայի նախագահը Հարավային Կորեայում այցելել է Պատերազմի թանգարան

News.am. 15-6-2010- Պաշտոնական այցով Հարավային Կորեա ժամանած Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը այցելել է Սեուլում գտնվող Պատերազմի թանգարան եւ նահատակված զինվորների անունների դիմաց ծաղկեպսակ դրել։ Թուրքական Samanyolu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահը 3 անգամ հարվածել է գոնգին, որը ըստ թանգարանի աշխատակիցների՝ նշանակում է հյուրի գալուստը, Թուրքիային շնորհակալություն հայտնելը եւ գոնգին հարվածողին հաջողություն մաղթել։ Նախատեսված է, որ Գյուլի պաշտոնական հանդիպումները սկսվելու են հունիսի 15-ին։ Թուրքիայի նախագահը հանդիպելու է Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ Պակի հետ։

No comments: