Wednesday, June 16, 2010

Իրանը պատրաստ է Թուրքիային տրամադրել ցածր հարստացված ուրան

Aysor.am.16.6.2010- Իրանը դեռ համաձայն է Բրազիլիայի և Թուրքիայի հետ գործարք կնքել` կապված միջուկային վառելիքի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Մեհմեթ Ալի Սահինի հետ հանդիպման ժամանակ: Իրանի նախագահը հստակեցրել է, որ համաձայնությունը «գործում է և ուժ կստանա» հետագա բանակցությունների ժամանակ: Այս մասին հաղորդում է «Քուոտե» գործակալությունը` հղում կատարելով Associated Press-ին: Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Թեհրանը համաձայնություն է տվել թուրքական և բրազիլական միջնորդների առաջարկությանը, որի համաձայն` մոտ 1.2 տոննա ցածր հարստացված ուրան Իրանը պետք է հասցնի Թուրքիա` 120 կգ 20 տոկոսանոց ուրան ստանալու դիմաց: Մինչդեռ Իրանը նախազգուշացրել է, որ համաձայնագիրը չի վավերացվի, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ կիարառի:

No comments: