Aysor.am. 16-6-2010- Թուրքական կառավարությունը երեկ հավանության է արժանացրել Իսրայելի դեմ պատժամիջոցների փաթեթը: Անկարայում պնդում են, որ դա առաջին քայլն է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների ամբողջական խզման ուղղությամբ:
Ինչպես հայտնում է «Կուրսորը», պատժամիջոցների մշակման աշխտանքները սկվել էին «խաղաղութան նավատորմի» հետ տեղի ունեցած դեպքից անմիջապես հետո` վարչապետ Էրդողանի անմիջական նախաձեռնությամբ: Այժմ այդ փաթեթն արդեն ընդունված է:
Եթե պատժամիջոցները կիրառվեն, ապա իսրայելական նավերին կարգելվի մուտք գործել թուրքական նավահանգիստներ, իսկ իսրայելցիներին` մուտք գործել Թուրքիայի տարածք: Անկարայում նախատեսում են խստացնել նաև Իսրայելի հետ անցագրային ռեժիմը, ընդ որում` Իսրայելի քաղաքացիներին մուտքի արտոնագրեր չեն տրվելու:
Նախատեսվում է, որ Թել-Ավիվում թուրքական դեպսանատանը կմնա միայն ցածր օղակների աշխատակազմը, իսկ Անկարա հետ կանչված դեսպանը Իսրայել չի վերադառնա:
Միևնույն ժամանակ Իսրայելում դեռ չեն արձագանքել այդ տեղեկությանը, ընգծելով, որ խոսքը գնում է զուտ հրապարակումների մասին, բայց ոչ` պաշտոնական հաղորդման:
Wednesday, June 16, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment