Friday, June 18, 2010

Փորձագետ. «Թուրք–իսրայելական հակամարտությունը մեծ ֆարս է»

7Or.am. 18-6-2010- ՌԴ աշխարհաքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխնախագահ Արայիկ Սարգսյանը կարծիք է հայտնել, թե Թուրքիայի և Իսրայելի միջև խորքային հակասություն չկա։ -1982թ., երբ Իսրայելի զորքերը մտան Բեյրութ, առաջին բանը, որ արեցին, հայկական բնակչությանը կոտորելն էր՝ պատճառաբանելով, թե դա ուղղված է «ԱՍԱԼԱ»-ի դեմ։ Դրա հետևանքով տասնյակ հազարավոր հայեր հեռացան Բեյրութից, կորցրեցին ունեցվածքը, բայց տարիներ հետո պարզվեց, որ դա եղել է թուրք-իսրայելական հատուկ ծառայությունների համատեղ ակցիան։ Այսինքն, 12 խորքային համաձայնություններ կան թուրք-իսրայելական հատուկ ծառայությունների միջև։ Թուրքական ազատության նավակներ գույություն չունեն, ոչ մի հարաբերություն չի խզվել նրանց միջև։ Սա մի գեղեցիկ թատրոն էր։ Կան փորձագետներ, որ ասում են, թե սրանով Թուրքիան ուզում է իսլամական աշխարհում լիդերություն ձեռք բերել։ Տարիներով աշխատելով Իրաքում՝ հավաստիացնում եմ, որ այդպիսի բան գոյություն չունի։ Կարող է՝ միամիտ պարսիկների համար որոշակի ազդեցություն ունենա, բայց Էրդողանը հեղինակություն չէ ո՛չ Սաուդյան Արաբիայում, ո՛չ Սիրիայում, ո՛չ Լիբանանում, ո՛չ Եգիպտոսում, ո՛չ էլ, առավել ևս, Իրաքում,-նշել է նա։ Ըստ փորձագետի՝ Թուրքիայի քաղաքականությունն այն է, որ օգտվելով տարածաշրջանային խժդժություններից՝ կոտորում է իրեն խանգարողներին։ Ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից օգտվելով՝ կոտորեցին հայերին, այնպես էլ օգտվելով Աֆղանստանի և Ղրղզստանի իրավիճակից՝ հատուկ ուղղաթիռներով մտան Քրդստան։

No comments: