Thursday, July 8, 2010

Ղարաբաղի հարցով միջնորդները պատրաստում են հուլիսի 16-17-ը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Ալմաթայում

News.am. 7-7-2010- ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական գագաթնաժողովի շրջանակներում՝ հուլիսի 16-17-ը Ալմաթայում նախատեսվում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ղազախստանի պետքարտուղար-արտգործնախարար Կանատ Սաուդաբաեւը: Նրա խոսքով, հանդիպումը պատրաստվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Բանակցությունները կանցկացվեն ԵԱՀԿ գործող նախագահի մասնակցությամբ: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Բարաք Օբաման եւ Նիկոլա Սարկոզին «մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում Կանադայում համատեղ հայտարարություն էին պատրաստել, որտեղ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին կոչ էին արել արագացնել աշխատանքը Հիմնարար սկզբունքների վրա, այնուհետ անցնելու համար Խաղաղության համաձայնագրի մշակմանը:

No comments: