Panorama.amղ 7-7-2010- ԵՄ ոչ անդամ երկրների մեջ Մարոկկոյի քաղաքացիները առաջին տեղն են գրավում ԵՄ քաղաքացիություն ստանալու թվով: Թուրքերը երկրորդն են: Այս մասին հաղորդում է թուրքական TRT հեռուստաընկերությունը:
ԵՄ վիճակագրական Eurostat գործակալության տվյալների համաձայն, 2008 թ-ին ԵՄ քաղաքացիություն ստացած թուրքերի քանակը կրճատվել է 10 %-ով, մինչդեռ Մարոկկոյի քաղաքացիներինը ավելացել 7%-ով:
Նույն տվյալների համաձայն, ավելի քան 50 հազար ԵՄ քաղաքացիություն ստացած թուրքերից 24 հազարը դարձել են Գերմանիայի, 10 հազարը Ֆրասնիայի, իսկ մնացածը Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Հոլանդիայի և Դանիայի քաղաքացիներ:
ԵՄ քաղաքացիություն ստացած թուրքերի քանակությամբ, առաջին տեղում Գերմանիան է, այնուհետև Դանիան և Հոլանդիան, իսկ երրորդ տեղում` Ավստրիան, Ֆրանսիան և Ռումինիան:
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment