Panorama.am. 21-7-2010- Ադրբեջանի թիվ 183 միջնակարգ դպրոցում ավարտական վկայականներն աշակերտներին 1500-2000 մանաթով (մոտ 1800-2400 դոլար) են վաճառում: Տնօրենն իրեն վստահ է զգում, քանի որ Ադրբեջանի Միլի մեջլիսի փոխնախագահ Բախար Մուրադովի քույրն է: Այս մասին տեղեկացնում է «Ենի Մուսավաթ» պարբերականը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանցի աշակերտները նման անօրինականությունների առաջ են կանգնում: Ադրբեջանական լրատվամիջոցները բազմիցս են գրել, որ դպրոցներում անօրինականությունները գնալով աճում են:
Հիշեցնենք, որ «Էքսպրեսս» պարբերականը տեղեկացրել էր, թե Ադրբեջանում մեծ թվով շրջանավարտներ պատրաստվում են կրթության նախարարության դիմաց բողոքի ակցիա կազմակերպել: Այդ ամենի պատճառն այն է, որ դպրոցներն ավարտական վկայական տրամադրելու համար գումարներ են պահանջում:
Շրջանավարտների ծնողները շարունակ բողոքում են ադրբեջանական դպրոցներում տիրող անոռողջ մթնոլորտի, մանկավարժների անընդունելի մոտեցումների և ընդհանրապես դպրոցներում կրթական ցածր մակարդակի առնչությամբ: Շրջանավարտների ծնողները նշում են, որ տնօրենների մեծ մասն ընդհանրապես չի տիրապետում իր պարտականություններին և զուրկ է բարոյականության տարրական սկզբունքներից:
Ադրբեջանակն դպրոցներում դրամահավաքությունն այնպիսի մակարդակի է հասել, որ նույնիսկ նախկին նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան օրն են դրամահավաքությամբ զբաղվում:
Մասնավորապես «Ազադլիգ» պարբերականը արդեն տեղեկացրել է, որ Հեյդար Ալիեւի ծննդյան օրվա կապակցությամբ Ադրբեջանում Վարդի տոն է հայտարարված և այդ կապակցությամբ Բաքվի դպրոցներում մեծ թափով գումար է հավաքվում:
Աղբյուրի տեղեկացմամբ, դպրոցներում ուսուցիչներից 25-ական մանաթ, աշակերտներից էլ` 5-ական մանաթ են հավաքել: Հանձնարարականը տրվել է կրթության նախարարության կողմից: Ուսուցիչներին հանձնարարվել է անպայման հավաքել պահանջվող գումարը, քանի որ Վարդի տոնն անցկացվում է պետության նախկին ղեկավարի ծննդյան օրվա կապակցությամբ և կրթության բնագավառի աշխատողները պետք է նվեր մատուցեն նրան:
Thursday, July 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment