Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավորներն իսկական հիսթերա են բարձրացրել այն բանից հետո, երբ ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնն այցելեց Ծիծեռնակաբերդ: Այսպես Hurriyet-ի հետ զրույցում Թուրքիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մեհմեթ Ջեհլանը հայտարարել է, թե «Քլինթոնի այցելությունը Ծիծեռնակաբերդ չի կարող օգնել հայ-թուրքական արձանագրությունների առաջընթացին»:
Ջեհլանը հայտարարել է, թե «Անկարան իր դաշնակիցներից ավելի նրբանկատ գործողություններ է ակնկալում»:
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կիսաահաբեկչական կուսակցության անդամ, պատգամավոր Դենիզ Բելյուկբաշին էլ «ամեն ինչում մեղադրել է իրենց իշխանություններին»:
«Մենք զգուշացնում էին` չգնալ այդքան առաջ: Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ֆիասկո ապրեց»,-հայտարարել է Բելյուկբաշին:
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment