Haynews.am . 6-7-2010- Պատասխանելով ադրբեջանական Day.az-ի հարցերին, ռուսաստանցի քաղաքագետ Կոնստանտին ֆոն Էգգերտը նշել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է լուծվել միայն այն պարագայում, երբ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջորդ երկրներն իսկապես շահագրգռվածություն ցուցաբերեն: Իսկ որ նման շահագրգռվածություն կա, ըստ ֆոն Էգգերտի, ապացուցվում է վերջին հայտարարություններով: «90-ականներն անցյալում են, և չկա այլև այն միֆը, որ գերտերությունները ցանկանում են տարածաշրջանում ապակայունացնող իրավիճակ սկսել` սեփական աշխարհաքաղաքական դիրքերը պահպանելու համար»,- նշել է քաղաքագետը:
Այն հարցին, թե հնարավոր է վերսկսվեն պատերազմական գործողությունները, ռուսաստանցի քաղաքագետը նշել է. «Այն կողմը, ով սկսի պատերազմական գործողություններ, հայտնվելու է ծայրահեղ ծանր իրավիճակում: Հստակ է, որ միջնորդ պետությունները չեն հանդուրժի նմանատիպ երևույթներ»:
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment