Tuesday, July 20, 2010

Մոսկվայում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտությունը

Tert.am. 20-7-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Մոսկվայում քննարկել են ղարաբաղյան հակամարտությունը Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ԱԳՆ կայքից։ Կարասինն ընդունել է Բեռնար Ֆասյեին, Ռոբերտ Բրադտկեին, Իգոր Պոպովին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, որոնք Մոսկվայում աշխատանքային խորհրդակցություններ են անցկացնում։ Զրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հակամարտության հրատապ հարցերը։ ՌԴ ԱԳ նախարարի հանձնարարությամբ Կարասինը ֆրանսիացի համանախագահ Ֆասյեին է հանձնել կրծքանշան՝ «Միջազգային համագործակցությունում ներդրման համար»։

No comments: