Tuesday, July 20, 2010

Հայերի եւ հրեաների ցեղասպանությունները պարտադիր կուսուցանվեն Կորդոբայի վարժարաններում

News.am. 20-7-2010- Հայկական եւ հրեական ցեղասպանությունները պետք է պարտադիր ուսուցման նյութ լինեն Արգենտինայի Կորդոբա քաղաքի պետական վարժարաններում: Սրա վերաբերյալ Կորդոբայում համաձայնագիր է ստորագրվել INADI-ի (Խտրականության, Օտարատյացության եւ Ցեղապաշտության դեմ Ազգային Ինստիտուտ) Կորդոբայի քաղաքապետարանի, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի եւ հրեական կազմակերպությունների համախմբման Կորդոբայի մասնաճյուղի միջեւ: Ըստ համաձայնագրի, քաղաքի ուսուցչական կազմին՝ նշված նյութերի մասով օժանդակելու համար կստեղծվի հանձնախումբ: Հանձնախումբը պարբերաբար կկազմակերպի սեմինարներ, գիտաժողովներ, ցուցահանդեսներ եւ այլ տեսակի միջոցառումներ, Հայոց ցեղասպանության եւ հրեաներ ողջակիզման մասին նյութերի էլ ավելի լայն տարածման համար: Ըստ ՀՅԴ Հարավային Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Կորդոբայի մասնաճյուղի տնօրեն Էդուարդո Թորոսյանի՝ առաջիկայում նմանատիպ համաձայնագիր կստորագրվի Կորդոբայի պետական համալսարանի հետ, որի համաձայն՝ 2011 թվականից համալսարանի ավելի քան 20.000 դիմորդների քննաշարում պարտադիր լինելու են նաեւ Հայոց ցեղասպանության եւ հրեաների ողջակիզման նյութերը: Նշենք, որ Կորդոբայի պետական համալսարանը Արգենտինայում հիմնված առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն է եւ ուսանողության քանակով համարվում է երկրի երկրորդ բուհը:

No comments: