Wednesday, July 21, 2010

Արթուր Աբրահամն Անգելա Մերկելին բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել

Աշխարհահռչակ բռնցաքամրտիկ Արթուր Աբրահամը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին բռնցքամարտի ձեռնոցներ է նվիրել: Ինչպես տեղեկացնում է championat.ru կայքը, Մերկելն այցելել է Բեռլինից 20 կմ հեռավորության վրա գտնվող Կինբաումի մարզաճամբար, որտեղ հանդիպել է Աբրահամի հետ: «Ես նրան նվիրել եմ բռնցքամարտի ձեռնոցներ, որոնք նա խոստացել է պահել իր գրասենյակում: Հուսով եմ` դրանք նրան հաջողություն կբերեն քաղաքական գործունեությունում: Կանցլերի հետ հանդիպելը մեծ պատիվ է ինձ համար: Մենք շատ հետաքրքիր բաների մասին ենք խոսել»,- Մերկելի հետ հանդիպումից հետո ասել է Արթուր Աբրահամը:

No comments: