Wednesday, July 21, 2010

Ծաղկամանը թևի տակ՝ Դավութօղլուն գնացել էր Քլինթոնի հետ հանդիպման

Tert.am. 21-7-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն որոշել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դստեր` Չելսի Քլինթոնի ամուսնության կապակցությամբ ծաղկաման նվիրել նրան: Թուրքական Milliyet օրաթերթը, վկայակոչելով անանուն դիվանագիտական աղբյուրները, տեղեկացնում է, որ Դավութօղլուն իր հետ Քաբուլ է տարել ծաղկամանը, որը, սակայն, առձեռն չի հանձնել Քլինթոնին, այլ փոխանցել է Քաբուլում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությանը, որն էլ նվերը կտա ԱՄՆ պետքարտուղարին: Նշենք, որ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն Աֆղանստանի մայրաքաղաք է գնացել Քաբուլում մեկնարկած՝ Աֆղանստանի հարցերով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով: Milliyet-ի տեղեկացմամբ` Քաբուլի համաժողովի շրջանակում Դավութօղլուն հանդիպումներ է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Հունաստանի փոխարտգործնախարար Դիմիտրիս Դրուչասի և Իսլամական կոնֆերանս կազմակերպության գլխավոր քարտուղար Էքմելեդդին Իհսանօղլուի հետ:

No comments: