Monday, July 19, 2010

ՈՍԿԵ ԾԻՐԱՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ

Ավարտվեց ՈՍԿԵ ԾԻՐԱՆ 7-րդ երևանյան միջազգային կինոփառատոնը, որի փակման և մրցանակների հանձնման արարողությունը կայացավ «Մոսկվա» կինոթատրոնում: Այս տարի փառատոնի ստացած շուրջ 500 հայտերից ընտրվել էին և ցուցադրվեցին մոտ 120 ֆիլմեր, որոնցից 45-ը մրցում էին միջազգային 3 մրցույթներում, իսկ դրանք դատում էին 5 միջազգային ժյուրիներ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽԱՂԱՐԿԱՅԻՆ ֆիլմերի մրցույթ 1.ՈՍԿԵ ԾԻՐԱՆ գլխավոր մրցանակ թուրք ռեժիսոր Ռեհա Էրդեմի «Կոսմոս» ֆիլմին 2.ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ մրցանակ Սերգեյ Լոզնիցայի «Իմ ուրախություն» ֆիլմին ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ֆիլմերի մրցույթ 1.ՈՍԿԵ ԾԻՐԱՆ գլխավոր մրցանակ Պավել Կոստոմարովին` «Երկուսով» ֆիլմի համար 2.ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ մրցանակ Վադիմ Յենդրեյկոյին` «Հինգ փղերով կինը» ֆիլմի համար ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆԱՊԱՏԿԵՐ մրցույթ 1.ՈՍԿԵ ԾԻՐԱՆ գլխավոր մրցանակ Արման Երիցյանի և Իննա Սահակյանի «Հայաստանի վերջին լարախաղացը» ֆիլմին 2.ԱՐԾԱԹԵ ԾԻՐԱՆ մրցանակ Կոմս Շահբազյանի «Այստեղ` ներքևում» ֆիլմին 3.ՀԱՏՈՒԿ ՀԻՇԱՏԱԿՈՒՄ - Նիկոլայ Դավթյանի «Քեռի Վալյա» ֆիլմը FPRESCI-ի կամ Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի ժյուրիի մրցանակ ստացավ Յասմիլա Ժբանիչի «Ճանապարհին» ֆիլմը ԷԿՈՒՄԵՆԻԿ կամ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ անկախ ժյուրիի մրցանակը հանձնվեց Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» ֆիլմին, իսկ պատվոգիրը` Ալեքսեյ Պոպոգրեբսկուն` «Ինչպես անցավ այս ամառը» ֆիլմի համար Հրանտ Մաթևոսյանի անվան հատուկ մրցանակ շնորհվեց Մարատ Սարգսյանի «Լեռնավան» կարճամետրաժ ֆիլմին, որը լավագույնը ճանաչվեց նաև Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացրած կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում: ՈՍԿԵ ԾԻՐԱՆ կինոփառատոնն անցկացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:

No comments: