Monday, July 19, 2010

Գ. Մելիքյան. Առանց ղարաբաղյան կողմի վերջնական որոշման հիմնախնդիրն իր վերջնական լուծումը չի կարող ստանալ

Panorama.am. 19-7-2010- «Արցախը պարտադիր պետք է լինի բանակցային կողմ, առանց Արցախի ԼՂ հիմնախնդիրը չի կարող լուծվել »,- անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳՆ ներկայացուցիչների հայտարարությանը՝ Panorama.am-ի հետ զրույցում նշել է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանը: Նշենք, որ հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր, որ Համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները վերահաստատեցին խաղաղ համաձայնության հասնելու գործում կողմերին իրենց աջակցությունը, միաժամանակ նշեցին, որ ԼՂ հակամարտության վերջ տալու գլխավոր պատասխանատվությունը մնում է հայ և ադրբեջանցի առաջնորդների վրա: Խորհրդարանականի խոսքերով, առանց Արցախի վերջնական որոշման այս հարցը չի կարող տեղից շարժվել և իր վերջնական լուծումը ստանալ: «Առանց Արցախի ԼՂ հիմնախնդիրը չի կարող լուծվել: Բանակցային կողմն առաջին հերթին պետք է լինի Արցախը, քանի որ պատերազմը նախ և առաջ Ադրբեջանը սկսել էր ԼՂ-ի դեմ, այլ ոչ թե Հայաստանի, և պատերազմական գործողություններին Հայաստան որևէ առնչություն չի ունեցել: Հայաստանն ընդամենը Արցախի անվտանգության երաշխավորն է»,- ասաց Գ. Մելիքյանը:

No comments: