Monday, July 19, 2010

Դավութօղլուն ամուսնացրել է իր Մեյմունեին

Tert.am. 19-7-2010- Երեկ երեկոյան կայացել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի դստեր հարսանիքը։ Թուրքական Hurriyet օրաթերթի փոխանցմամբ, Ահմեթ Դավութօղլուն իր դստերը` Մեյմունե Դավութօղլուին կնության է տվել Ստամբուլի առևտրային պալատի փոխնախագահ Դուրսուն Թոփչուի որդուն` Թալհա Թոփչուին: Թոփչու-Դավութօղլու զույգի ամուսնական արարողությանը որպես վկա հանդես են եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխվարչապետեր Բյուլենթ Արընչը, Ալի Բաբաջանը, Ալի Ռըզային և Օմեր Օզթուրքը, ամուսնությունը գրանցել է Ստամբուլի քաղաքապետ Քադիր Թոփբաշը: Պսակադրության արարողությանը ներկա են եղել նաև Աբդուլլահ Գյուլի և Թայիփ Էրդողանի կանայք, պատգամավորներ, քաղաքապետեր և այլք:

No comments: