Tuesday, July 20, 2010

Գիտնականները պարզել են, թե ինչու են շները կծում

Tert.am. 19-7-2010- Իսպանացի գիտնականները պարզել են, որ շների ագրեսիվ պահվածքի պատճառ կարող է լինել դեպրեսիան։ Սարագոսայի համալսարանի գիտաշխատողները հայտնաբերել են, որ ագրեսիվ շների մոտ ցածր է սերոտոնինի հորմոնը, որը պատասխանատու է բարձր տրամադրության համար։ Հետազոտությանը մասնակցել է 80 շուն, որոնց մի մասը տեղի անտեղի հաչում է մարդկանց վրա ու կծում նրանց, մյուս մասն էլ որևէ արտառոց պահվածք չի դրսևորում։ Բացի դրանից, դեպրեսիայից տառապող շների մոտ այսպես կոչված «սթրեսի հորմոնի»՝ կորտիզոլի գերարտադրություն է նկատվել։ Գիտնականների կարծիքով՝ այս բացահայտումը կօգնի կարգավորել կենդանիների աննորմալ պահվածքը։ Չի բացառվում այդ նպատակով հատուկ հակադեպրեսանտների գործածումը։

No comments: