Wednesday, July 21, 2010

Եվրոպայի ամենաբարձր վարձատրվող վարչապետը

Report.am. 20-7-2010- Իռլանդիայի վարչապետ Բրայան Կոուենը ճանաչվել է ամենաբարձր վարձատրվող պաշտոնյան Եվրամիությունում և չորրորդը համաշխարհային վարկանիշային ցուցանիշում: Կոուենի տարեկան աշխատավարձը կազմում է 342.4 հազար դոլար: Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին տարեկան աշխատում է 319.8 հազար դոլար, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` 303.8 հազար դոլար, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Կեմերոնը` 300.4 հազար դոլար: Politics.ie կայքէջի տվյալներով «ամենագնահատված» քաղաքական գործիչը Սինգապուրի վարչապետ Լի Սյան Լուն է: Նա տարեկան ստանում է 2.75 մլն դոլար:

No comments: