Wednesday, July 21, 2010

Linux-նոթբուք՝ 20 դոլարով

Tert.am. 20-7-2010- Աշակերտների համար մշակվել է Linux-նոթբուքի նոր տարբերակ՝ 20 դոլար արժեքով։ Մշակման հեղինակի խոսքով՝ իր նպատակն էր ստեղծել ընդարձակվող և հարմարվող 8-լիցքանի հարթակ հաշվարկների համար՝ հեռուստացույցին միանալու հնարավորությամբ։ 20 դոլարանոց նոթբուքը փոքրիկ սարք է էլեկտրոնային գրքեր կարդալու հնարավորությամբ։ Որպես հիշողություն կարող է ծառայել մինչև 2 գբ ծավալով SD հիշողության քարտը։ Դրանում կարելի է տեղավորել էլեկտրոնային ֆորմատով մինչև 5000 գիրք կամ Վիքիպեդիայի բոլոր հոդվածները։ Բացի այդ, նորարարության հեղինակը հայտարարել է, որ պատրաստ է հանրությանը ներկայացնել Humane Reader նեթթոփը՝ անալոգային 8-բիթանի լուծում միկրոհամակարգչի ստեղծման համար։ Նեթբուքը կարող է միանալ ցանկացած հեռուստացույցի, որն աշխատում է PAL կամ NTSC ստանդարտներով։ Որպես կառավարման սարք կարող է գործածվել ստեղնաշարը, սակայն գործողությունների մեծ մասը կարելի է կատարել ներկառուցված ջոյստիկի միջոցով, երբ համակարգիչը միացված է հեռուստացույցին։

No comments: