HayNews.am.21-7-2010- Մեծ Բրիտանիայում հազվագյուտ դեպք է գրանցվել: Անգլոաֆրիկյան սևամորթ զույգի մոտ ծնվել է սպիտակամորթ, շիկահեր ու երկնագույն աչքերով աղջիկ: Երեխան ալբինոս չէ: Գենետիկները դեռևս չեն կարողանում բացատրել, թե ինչպե՞ս կարող էր Նիգերիայից ներգաղթած զույգը բացարձակ եվրոպական արտաքինով երեխա ունենալ: 44-ամյա Բենջամին Իխեգբորոն շոկի մեջ է հայտնվել` առաջին անգամ տեսնելով դստերը, սակայն զգացել է, որ աղջիկն իրենն է. «Համոզված եմ, որ կինս ինձ չի դավաճանել սպիտակամորթի հետ, սակայն անգամ այդ դեպքում երեխան այսպիսին չէր լինի»:
Փորձագետների պնդմամբ`երեխայի ծնողների ցեղի մեջ պետք է սպիտակամորթներ լինեին, սակայն Բենջամինն ու Անջելան հավաստիացնում են, որ սպիտակամորթ նախնիներ չեն ունեցել:
Նշենք, որ դեպքը միակը չէ: 2006-ին կրկին Մեծ Բրիտանիայում ծնվել են երկու տարբեր մաշկի գույներով երկվորյակներ:
Ինչևէ, անսովոր երեխային ծնողներն անվանակոչել են Նմաչի. հայրենի իգբո ցեղի լեզվով դա նշանակում է աստվածային գեղեցկություն:
Thursday, July 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment