Wednesday, July 21, 2010

համար միակողմանի զիջումներ են ենթադրում

Panorama.am. 20-7-2010 - Ադրբեջանում ստեղծված չեն համապատասխան պայմաններ, աշնանը ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար: Այս մասին «Թուրան» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է Ադրբեջանի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին: Նա նշել է, որ ընդդիմադիրները եթերում երևալու հնարավորություն չունեն: Քաղաքական գործչի խոսքերով, ընդդիմադիր գործիչներին նույնիսկ չի թույլատրվում ընտրողների հետ հանդիպումներ կամ հանրահավաքներ անցկացնել: «Ընդդիմությունը շրջաններում նույնիսկ գրասենյակներ չունի. Վերջապես, ես նույնիսկ անձնագիր չունեմ»,- նշել է Քերիմլին: «Իշխանությունների տոտալ բռնաճնշումների դեմ պայքարելու միակ հիմքն այն է, որ ժողովրդի ճնշող մեծամասնությունը իշխանությունների դեմ է հանդես գալիս և պատրաստ է սատարել ընդդիմությանը: Նույնիսկ այս պայմաններում, ընդդիմությունը կարող է հաջող ընտրարշավ կազմակերպել և ընտրողների քվեն ստանալ այնպես, ինչպես դա եղավ 2003 և 2005 թվականներին»,- ասել է նա: Անդրադառնալով ԼՂ հիմնախնդրի հետ կապված իրավիճակին՝ Քերիմլին ասել է, թե բանակցային գործընթացը Ադրբեջքանի համար անբարենպաստ ձևով է ընթանում: «Ներկայումս բանակցային սեղանին դրված առաջարկներն Ադրբեջանի համար միակողմանի զիջումներ են ենթադրում: Խոսքը, մասնավորապես, կարգավիճակի որոշման վերաբերյալ ԼՂ-ում նախատեսվող հանրաքվեի մասին է, ինչը նշանակում է, որ դրանով Ադրբեջանը կկորցնի Ղարաբաղը»:

No comments: