News.am. 6-7-2010- Սիրիայի իշխանությունները խստացրել են պայմանները Ռուսաստանից, Ուկրաինայից եւ Հայաստանից իրենց երկիր ժամանող զբոսաշրջուհիների նկատմամբ:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի 18-ից 35 տարեկան քաղաքացուհիները այսուհետ մուտքի արտոնագրի համար պետք է Սիրիայի ներգաղթային գերատեսչությունից հատուկ թույլտվություն ստանան: Բացառություն է արվել միայն այն կանանց համար, ովքեր ամուսնացած են Սիրիայի քաղաքացիների հետ եւ կարող են համապատասխան ապացույցներ ներկայացնել:
Բարդություններ են առաջանում նաեւ Սիրիա մեկնող Հայաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիների համար, որոնք ըստ Travel.ru-ի, նույնպես պետք է ստանան ներգաղթային գերատեսչության համաձայնությունը:
Սիրիական իշխանությունների նոր պահանջներն աներկբայորեն կազդեն այդ երկիր զբոսաշրջիկների հոսքի վրա:
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment