Thursday, July 22, 2010

Թուրքիայի իշխանություններն ասում են այն, ինչ մտքներով անցնում է. Սերժ Սարգսյան

Tert.am. 21-7-2010- Սերժ Սարգսյանն այսօր Սևանում «Միասին» շարժման և «Արի տուն» ծրագրով Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին՝ ընդգծելով, որ Թուրքիայի իշխանությունները մի գործելաոճ են որդեգրել և ասում են այն, ինչ մտքներով անցնում է՝ խեղաթյուրելով իրականությունը։ «Ամբողջ աշխարհը Թուրքիային է ասում, որ պետք է կամք ցուցաբերի և վավերացնի արձանագրությունները, բայց թուրքերը չեն հասկանում և մեզ են կոչ անում կամք դրսևորել»,- ընդգծեց նա։ Ըստ նրա՝ Հայաստանը երբեք բարեկամական մեկնած ձեռքը չի անտեսում, «բայց երբ որ այդ ձեռքը իրականության մեջ չկա, այլ միայն ներկայացվում է այդպիսին, մենք դա չենք նկատում»։

No comments: