Մահացել է «Արմենիկում» նախագծի ղեկավար, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանը: Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Էմիլ Գաբրիելյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. «Խոր վշտով տեղեկացա ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի մահվան մասին: Կյանքից հեռացավ հայկական բժշկական գիտության երախտավորը, մանկավարժը, հասարակական գործիչն ու առողջապահության կազմակերպիչը: Էմիլ Գաբրիելյանն այն եզակիներից էր, ով օժտված էր ոչ միայն վառ ու բազմակողմանի տաղանդով, այլեւ մարդկային կարեւոր առաքինություններով: Նրա անուրանալի վաստակն ու մեծ ներդրումը գնահատված են թե՛ պետության, թե՛ մասնագիտական հանրության կողմից: Մեծ մարդն ու գիտնականը վայելում էր ոչ միայն իր գործընկերների, այլեւ շատերի հարգանքն ու համակրանքը: ՀՀ կառավարության եւ իմ անունից ցավակցում եմ Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին եւ սաներին»:
Էմիլ Գաբրիելյանը ծնվել է 1931 թվականի հունվարի 31-ին Աշտարակում: 1948-52 թթ սովորել է Երեւանի բժշկական ինստիտուտում: Նա բժիշկ-դեղաբան է, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Գիտությունների միջազգային ակադեմիայի, Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս, ՀՀ դեղաբանների ընկերության նախագահ: Ավելի քան 300 գիտական աշխատությունների եւ մենագրությունների հեղինակ:
ՁԻԱՀ-ի դեմ «Արմենիկում» դեղամիջոցը գրանցվել է Հայաստանի դեղերի եւ բժշկական տեխնլոգիաների գործակալության կողմից 1999 թվականի փետրվարի 22-ին:
Thursday, July 22, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment