Wednesday, July 7, 2010

Ինչո՞ւ ԱՄՆ պետքարտուղարն այցելեց տարածաշրջան

Panorama.am. 7-7-2010- ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի տարածաշրջան կատարած այցը ցույցը է տալիս ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը այս տարածաշրջանի նկատմամբ, ցույց է տալիս, որ այս տարածաշրջանը Վաշինգոտնի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նա կարևորեց այն փաստը, որ ԱՄՆ պաշտոնյան տարածաշրջան եկավ այն ժամանակ, երբ պատերազմի վերսկսման հնարավորություն, վտանգ կա: «Կարծում եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ հանդիպման ժամանակ տիկին Քլինթոնը առավելագույն ջանքեր է գործադրել պատերազմի վերսկսման վտանգը կանխելու ուղղությամբ»,- ասաց նա: Ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանն էլ ասաց, որ Հ. Քլինթոնի այցի հիմնական նպատակը այն էր, որ ստուգեր հայկական դիրքերի ամրությունը` «արդյոք այն ճյուղը, որ ծռվում է, կարող է կոտրվել, թե ոչ», ինչպես նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախագահ դառնալուց հետո ԱՄՆ բավականին պասիվացրել էր իր արտաքին քաղաքականությունն ամբողջ աշխարհով: «Պասիվացման հետ մեկտեղ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը ակտիվացել էր: Սա մտահոգում էր ԱՄՆ-ին: Սրա հետ էլ եմ կապում ԱՄՆ պետաքարտուղարի այցը»,- ասաց նա:

No comments: