Wednesday, July 7, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՍՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ԱՄՆ-ԻՑ

«Լրագիր» 7-7-2010- Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Նովրուզ Մամեդովը լրագրողներին ասել է, թե Բաքուն ցանկանում է ԱՄՆ հետ շարունակել համագործակցությունը փոխադարձ հարգանքի եւ շահերի պաշտպանության հիման վրա, եւ այդ առումով կարեւորել է պետքարտուղար Քլինթոնի այցը Հարավային Կովկաս: Կարծում եմ, ԱՄՆ գիտակցում է Ադրբեջանի տեղը, դերն ու հեղինակությունը այս տարածաշրջանում, ինչպես նաեւ կարեւորությունը միջազգային համագործակցության մեջ, ասել է Մամեդովը: Նա ասել է, թե մեծ սպասելիքներ կան ԱՄՆ-ից, եւ առաջիկա ամիսները ցույց կտան Քլինթոնի այցի արդյունքները:

No comments: