Tert.am. 6-7-2010- Առնվազն տարակուսանք է հարուցում, որ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մևլութ Չավուշօղլուն խոստովանում է, որ տեղյակ չէ ղարաբաղյան հիմնախնդրին առնչվող կարևոր զարգացումներին, որոնց մասին շուրջ երկու շաբաթ բարձրաձայնում է միջազգային հանրությունը, հայտարարություններ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները, միջազգային կառույցները: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ «Արմենպրես» գործակալության խնդրանքով անդրադառնալով Չավուշօղլուի այն խոսքերին, թե ինքը չի լսել և տեղյակ չէ ադրբեջանական ռազմատենչ հայտարարությունների մասին, և անգամ Բաքվի կողմից հունիսի 18-ի լույս 19-ի գիշերը կազմակերպված սադրանքի մասին:
«Եթե իրոք այդպես է, ապա դա կրկին ապացուցում է հայկական կողմի այն պնդումը, որ ԵԽԽՎ-ի որևէ մարմին բավարար կոմպետենտություն չունի զբաղվելու Լեռնային Ղարաբաղի խնդրով և դա կարող է միայն վտանգել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացը»:
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment