Ամերիկայի հայկական համագումարը շնորհակալ է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնից՝ Հայաստան կատարած այցի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առաջընթացի համար Թուրքիայի պատասխանատվության վերաբերյալ նրա մեկնաբանությունների եւ հատկապես Հայոց ցեղասպանության հուշահամալիրում նրա մատուցած հարգանքի տուրքի համար:
«Հարավային Կովկասի երկրներ կատարած այցելության ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը դարձավ ԱՄՆ ամենաբարձրաստիճան հյուրը, ով այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգելու 1,5 մլն զոհերի հիշատակը: Դա կարեւոր, խորհրդանշական ակտ էր, թեեւ այն չէր համընկնում Հայոց ցեղասպանության հարցում պետքարտուղարի վարած քաղաքականության հետ: Այդ ժեստը, սակայն, կօգնի մեզ Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման գործում»,- ընդգծել է ԱՀՀ ղեկավար Հրայր Հովնանյանը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՀՀ ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների եւ կոնգրեսմենների հետ՝ ընդգծելու Ցեղասպանության զոհերի հուշահամալիր Քլինթոնի կատարած այցի կարեւորությունը: ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին, իր հերթին, հայտարարել է, թե այցը նոր խթան կլինի ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության բանաձեւի ընդունման ուղղությամբ:
Նշենք, որ իր տարածաշրջանային այցի շրջանակներում Երեւանում ԱՄՆ պետքարտուղարն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment