News.am. 6-7-2010- «Ղարաբաղյան հակամարտության գոտում պատահական պատերազմի վերսկսման մեծ վտանգ կա՝ Ադրբեջանի հերթական դիվերսիայի արդյունքում, ինչը կարող է իրավիճակը դուրս բերել վերահսկողությունից»,- այսօր կայացած կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Այդ իմաստով հարկավոր է լրջորեն վերաբերվել Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի շփման գծում անգամ փոքրիկ բախումներին, քան Բաքվի՝ ռազմական գործողություններ սկսելու մասին պաշտոնական հայտարարություններին, որովհետեւ այդ փոքրիկ բախումները կարող են վերաճել մեծ պատերազմի»,- նկատել է Կիրակոսյանը: Այդ իմաստով նա կանխատեսել է, թե ամռան ընթացքում իրավիճակը ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի կսրվի եւ կարող է վերաճել լուրջ բախման: «Հետեւաբար, հայկական կողմը պետք է միշտ պատրաստ լինի անսպասելի զարգացումներին եւ գտնվի վատագույնի մշտական սպասման մեջ»,- հայտարարել է փորձագետը:
Ընդ որում, Կիրակոսյանն ընդգծել է, թե ռազմական գործողությունների վերսկսումը ձեռնտու չէ Ադրբեջանին, քանի որ այդ դեպքում նա պարտադիր կպարտվի իր բանակի մարտունակության բացակայության պատճառով: Բացի այդ, ռազմական գործողությունները բացասաբար կազդեն երկրի տնտեսության վրա, կարգելակեն նավթագազային ոլորտի գործունեությունը, ամփոփել է փորձագետը:
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment