News.am. 7-7-2010- Թուրքիայի արտգործնախարարը վերահաստատում է իր երկրի պայմանը. հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, եթե լուծվի Ղարաբաղի խնդիրը:
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մասնակցելով թուրքական TGRT հեռուստաընկերությամբ հեռարձակվող հաղորդմանը, նշել է, որ առաջիկա ժամանակաշրջանը կարեւոր կլինի Կովկասի համար։ Դավութօղլուն նկատել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իրենց համար ցանկալի արագ զարգացումները տեղի չունեցան։ Այդ համատեքստում, Թուրքիայի արտգործնախարարը կրկին ընդգծել է, որ երբ Ղարաբաղի խնդիրը լուծվի, այն ժամանակ կկարգավորվեն հայ-թուրքական հարաբերությունները։
Դավութօղլուի խոսքով՝ իրենք աշխատում են կանխել հայ-թուրքական հարաբերություններում նկատվող լարվածությունները։ «Քլինթոնի՝ տարածաշրջան կատարած այցը օգտակար կլինի հարաբերություններ կրկին սկսելու համար»,- նշել է Դավութօղլուն՝ ամփոփելով, որ ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը ուժեղ կամք չցուցաբերեցին՝ կարգավորելու հայ-ադրբեջանական խնդիրները։
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment