Tuesday, July 20, 2010

Ի. Գամբար. «Ալիևյան ռեժիմը սպառել է իր կշռի ողջ պոտենցիալը»

Panorama.am. 20-7-2010- «Ներկայիս ադրբեջանական իշխանությունները՝ կոմունիստական կուսակցության և ԿԳԲ-ի մնացորդներ են»,- «Թուրան» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ նման կարծիք է հայտնել «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Գամբարը: Ընդդիմադիր գործչի խոսքերով, հունիսի 14-ին, երբ ողջ ժողովրդավարական հանրությունը նշում էր Ֆրանսիական հեղափոխության տարելիցը, Ադրբեջանում նշում էին Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ Կոմունիստական կուսակցության ղեկավար նշանակվելու տարելիցը: Նա նշեց, թե դա նշանակում է, որ Ադրբեջանում նշում են Քաղբյուրոյի որոշումը: «Ալիևյան ռեժիմի սխալ քաղաքականության արդյունքում Ադրբեջանի միջազգային մեկուսացումն այնքան ակնհայտ է, որ նրանք ցանկացած գործընթաց գնահատում են որպես արտաքին միջամտություն: Մյուս կողմից պետք է ասել, որ իրենք սովորական է՝ գործել արտաքին ուժերի հրամանով: Իսա Գամբարի խոսերով, եթե երկրում արդար ընտրություններ կայանան իրենք ավելի շատ ձայներ կհավաքեն, քան իշխանությունները: Նա չի բացառել, որ մոտ ժամանակներս իրենք երկրում փոփոխությունների ականատեսը կլինեն: Գործչի խոսքերով, ալիևյան ռեժիմը սպառել է իր կշռի ողջ պոտենցիալն ու սահմանը:

No comments: