Panorama.amղ 7-7-2010- Իրանը մտադիր է օգոստոսի վերջին նոր արհեստական արբանյակ արձակել տիեզերք: Այս մասին հաղորդում է Ֆրանս Պրես (AFP) գործակալությունը, հղում անելով երկրի հեռահաղորդակցման նախարար Ռեզա Տագիպուրայի հայտարարությանը:
Նախարարի խոսքերով, «Ռասադ- 1» արբանյակը տիեզերք է արձակվելու կառավարական շաբաթվա ընթացքում: Կառավարական շաբաթը, որի ընթացքում նշվում են Իսլամական հանրապետությունում իշխանությունների ձեռքբերումները, նշվում է ամեն տարի օգոստոսի վերջին շաբաթում, գրում է Ռիա Նովոստին:
Նախկինում Իրանին արդեն հաջողվել է տիեզերք արձակել երկրի առաջին ազգային արբանյակը, որը նպատակ էր հետապնդում մթնոլորտային ճնշման, ինչպես նաև տարբեր բարձրության վրա քամու արագության չափումներ իրակացնել: 2010 թ-ի փետրվարին իրանցի գիտնականները հետազոտական նկատառումնեով տիեզերք ուղարկեցին կրիաներ ու մկներ: Արձակման արարողությանն այդ ժամանակ մասնակցում էին երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իրանի կողմից արբանյակային սարքավրումների տիեզերք արձակումը ավանդաբար մտահոգության տեղիք է տալիս արևմուտքում, քանի որ փորձեգտների կարծիքով հրթիռային ծրագրերի քողի ներքո Թեհրանն իրականացնում է միջուկային զինալիցքավորման աշխատանքներ և ստեղծում մեծ հեռահարության բալիստիկ հրթիռներ:
Thursday, July 8, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment