Saturday, July 3, 2010

Ադրբեջանի կառավարությունը պատրաստ է օգնություն ցուցաբերել Էլչիբեյի ընտանիքի անդամներին

7or.am. 2-7-2010- Ադրբեջանի կառավարությունը բազմիցս է պատրաստակամություն հայտնել օգնություն ցուցաբերելու, այդ թվում նաև ֆինանսավորելու երկրի նախկին նախագահ հանգուցյալ Աբուլֆազ Էլչիբեյի ընտանիքի անդամներին։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ այդ մասին հայտարարել է Միլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովան՝ գարնանային արտահերթ նստաշրջանից հետո մեկնաբանելով նախկին նախագահի ընտանիքի անդամների՝ Թուրքիա մշտական բնակության մեկնելու ցանկությանը վերաբերող հարցը։

No comments: