Monday, July 19, 2010

Վրաստանը փոխում է Սահմանադրությունը

News.am. 19-7-2010- Տասը ընդդիմադիր կուսակցություններ պահանջել են «իրական հասարակական քննարկման» դնել Վրաստանի Սահմանադրության նոր նախագիծը։ Ընդդիմությունը վախենում է, որ Սահմանադրության նոր նախագծի քննարկումը ձեւական կլինի։ Նոր նախագիծը, որի վրա սկսել են աշխատել մեկ տարի առաջ, իրենից «խառը ղեկավարման ձեւ» է ներկայացնում, որտեղ գերակշռում են «խորհրդարանական պետության տարրերը»։ Նոր փաստաթուղթը զգալիորեն ուժեղացնում է կառավարության դերը, մասնավորապես՝ նախագահի որոշ լիազորություններ տրվում են վարչապետին։ Ընթացիկ ամսվա ավարտին տեղի կունենա Սահմանադրական հանձնաժողովի ամփոփիչ նիստը, եւ նախագիծը կներկայացվի նախագահին, ով այն ստորագրելուց հետո կներկայացնի Վրաստանի խորհրդարանի քննարկմանը։ Խորհրդարանը նախագիծը կսկսի քննարկել դրա՝ մամուլում հրապարակվելուց մեկ ամիս անց։

No comments: