News.am. 7-7-2010- Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիան նոր շեշտադրումներ մտցրեց Հայաստանի վերաբերյալ իր քաղաքականության մեջ, եւ հավանաբար Անկարան մինչեւ սեպտեմբեր կբացի սահմանը, թեկուզ ժամանակավորապես: Կլոր սեղանին նման կարծիք է հայտնել Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նրա խոսքով, դա կլինի Անկարայի պատասխանը ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այցին եւ մեսիջ, որ Վաշինգտոնը չարհամարհի Թուրքիային:
«Իհարկե, Թուրքիայի նոր ծրագրերը համաձայնեցված չեն Ադրբեջանի հետ: Բայց հայկական ֆուտբոլային դիվանագիտության հիմնական ձեռքբերումը դարձավ այն, որ հզոր հարված հասցրեց «մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին եւ թուրք-ադրբեջանական տանդեմին: Ով իրականում տուժել է Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությունից, ոչ թե Ռոբերտ անունով մարդն է՝ նախկին նախագահը, այլ Ադրբեջանը»,- հայտարարել է Կիրակոսյանը:
Նշենք, որ նախօրեին թուրքական լրատվամիջոցները տարածել էին Կարսի նահանգապետի հարցազրույցը, որը խոտովանել էր, թե Թուրքիայի ԱԳՆ-ն իրենից փաստաթղթեր է պահանջել հայ-թուրքական սահմանի վիճակի եւ հաղորդակցության ենթակառուցվածքների մասին: Ըստ նահանգապետի՝ եթե համապատասխան հրահանգ լինի, մեկ ամսում հնարավոր կլինի բացել սահմանը:
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment