Wednesday, July 7, 2010

Ալիևը խոստովանում է ու խոստանում կրկնություն

Panorama.am. 7-7-2010- «Գոյություն ունի հրադադարի ռեժիմ: Բայց այսօր այդ տարածաշրջանում խաղաղապահ ուժեր չկան, կան հայ և ադրբեջանցի զինվորներ: Նրանց միջև տարածությունը երբեմն հասնում է 40-50 մետրի: Ոչ ոք չի կարող երաշխիքներ տալ, որ այնտեղ անցանկալի իրադարձություններ չեն լինի: Ադրբեջանական ժողովուրդը որքա՞ն պետք է համբերի: Որքա՞ն պետք է հարմարվի այս անարդարությանը: Դա ինչ-որ տեղ կարելի էր բացատրել այն ժամանակ, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռություն կար: Բայց այսօր նման հավասարակշռություն չկա: Եվ նրանց դա լավ հայտնի է»,- երեկ Բաքվում ունեցած ելույթում այսպիսի հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իլհամ Հեյդարիչն այստեղ փորձել է ինչ-որ բան ակնարկել ու սեփական հպատակներին ոգի տալ, սակայն ակամայից խոստովանել է, որ հուլիսի 18-ի լույս 19-ի գիշերը Չայլու գյուղի մերձակայքում տեղի ունեցած միջադեպը սադրել է «անհամբեր ադրբեջանական ժողովուրդը», իսկ հիմնավորումն էլ այն է, թե իբր «ռազմական հավասարակշռություն չկա»: Ուշագրավ է, որ Իլհամ Ալիևը բացեիբաց հայտարարել է, որ հետագայում նմանօրինակ սադրանքները շարունակվելու են:

No comments: