Monday, July 19, 2010

Մամեդյարովը կմեկնի Թուրքիա

Tert.am. 19-7-2010- Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն իր թուրք գործընկեր Ահմեթ Դավութօղլուի հրավերով օգոստոսի առաջին տասնօրյակում աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնում է Trend-ը։ Սպասվում է, որ օգոստոսի 6-8-ը Բոդրում կատարելիք այցի ժամանակ Մամեդյարովը հանդիպում կունենա իր թուրք գործընկերոջ հետ և կքննարկի մի շարք երկկողմ հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խնդիրներ։ Սպասվում է, որ միաժամանակ Բոդրում կայցելեն Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի և Ղրղըզստանի ԱԳՆ ղեկավարները։

No comments: