Saturday, July 3, 2010

Օբաման Թուրքիայի համար կայացրեց «շոկային» որոշում

Tert.am. 2-7-2010- Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման Անկարայում ամերիկյան դիվանագիտական առաքելության պաշտոնում առաջադրել է Քաբուլում Միացյալ Նահանգների փոխդեսպան և գործերի հավատարմատար Ֆրենսիս Ջոզեֆ Ռիկարդիոնեի թեկնածությունը (Francis Joseph Ricciardone): Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ` Ռիկարդիոնեի թեկնածությունը Սենատի կողմից հաստատվելուց հետո նա Անկարայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում կփոխարինի Ջեյմս Ջեֆրիին: Հիշեցնենք, որ Ռիկարդիոնեի թեկնածության մասին ավելի վաղ տեղեկություն էր տարածել թուրքական Hurriyet օրաթերթը: Թուրքական պարբերականն այդ փոփոխությունը «շոկային» էր համարել Անկարայի համար` գրելով, որ Ռիկարդիոնեն, 1995-1999թթ. աշխատելով Անկարայում ԱՄՆ–ի դեսպանատանը, գլխավորել էր Միացյալ Նահանգների հատուկ գործողությունը, որի շրջանակում 500 իրաքցի քրդեր Թուրքիայի տարածքով գաղտնի տեղափոխվել էին Գուանտանամոյի ամերիկյան ռազմաբազա:

No comments: