Thursday, July 22, 2010

Ջո Բայդեն. ԱՄՆ-ը հավատում է Կոսովոյի անկախության ճանաչմանը

Panorama.am. 22-7-2010- ԱՄՆ-ում հավատում են, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանը կճանաչի Կոսովոյի անկախությունը,-դատավարության նախօրեին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը: Հիշեցնենք, որ Կոսովոն միակողմանիորեն իր անկախությունը Սերբիայից հռչակել է 2008 թվականի փետրվարի 17-ին: ԱՄՆ ու շատ եվրոպական երկրներ ճանաչել են Կոսովոյի անկախությունը: Սակայն Սերբիան հրաժարվել է ճանաչել և դիմել է դատարան: ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի անկախության հռչակման մասին վճիռը կհրապարակի այսօր ` հուլիսի 22-ին: Դատարանը կհրապարակի արդյոք օրինական է եղել 2008 թ-ին երկրամասի անկախության հռչակագիրը, թե ոչ: Միջազգային դատարանի որոշումը խորհրդատվական բնույթ է կրելու և իրավական ուժ չի ունենալու, սակայն հօգուտ Կոսովոյի վճիռը կարող է հանգեցնել մեծ թվով պետությունների կողմից Կոսովոյի ճանաչմանը: Մինչ օրս երկրի անկախությունը ճանաչել է ՄԱԿ-ի անդամ 64 պետություն: Այս մասին հայտնում է BBC-ին:

No comments: