Tert.am. 7-7-2010- Ադրբեջանի նախագահը երեկ իր ելույթում խոսել է նաև Հայաստանի ներուժի մասին և նշել, թե Ադրբեջանն այսօր առավելություն ունի թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումներով։
«Հայաստանի անկախությունը պայմանական բնույթ ունի։ Այդ երկիրը չի կարող անկախ համարվել, քանի որ ի զորու չէ վարել անկախ քաղաքականություն, կառավարվում է այլ շրջանակների կամքով, չունի անկախ տնտեսական քաղաքականություն։ Ամբողջ ենթակառուցվածքը, բոլոր ռազմավարական օբյեկտները գտնվում են այլ երկրների ձեռքում։ Բնակչությունը կրճատվում է, առաջացել է ժողովրդագրական և տնտեսական ճգնաժամ։ Եթե նախորդ ճգնաժամային տարում նրանց արտասահմանից օգնություն չտրամադրվեր, ապա երկիրն ամբողջությամբ կքանդվեր։ Մինչև ե՞րբ են նրանք ապրելու արտասահմանյան նվիրատվությունների հաշվին»,- ասել է Ալիևը։
Ըստ նրա՝ Հայաստանում կարծում են, որ ժամանակի հետ իրենց դիրքերն ամրապնդվում են։ «Դա թյուր մոտեցում է։ Նրանց դիրքերը բոլոր ոլորտներում թուլանում են։ Պարզապես աշխարհի հայության ուժեղ դիրքերն են ապահովում այսօրվա ստատուս քվոյի պահպանումը։ Դեռ ապահովում են։ Բայց ստատուս քվոն չի կարող հավերժ, երկարաժամկետ լինել»,- ասել է Ալիևը։
Նա նշել է, որ գոյություն ունի հրադադարի ռեժիմ, բայց այսօր Լեռնային Ղարաբաղում չկան խաղաղարար ուժեր, այլ կան հայ և ադրբեջանցի զինվորներ։ «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ այնտեղ տեղի չեն ունենա տհաճ դեպքեր»։
«Նախկինում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ուներ ռազմական հավասարակշռություն, բայց այսօր նման հավասարակշռություն չկա, և ադրբեջանցիները դա լավ գիտեն»,- նշել է նա՝ կրկին խոսելով տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին։
Wednesday, July 7, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment