Tuesday, July 6, 2010

ԵԽԽՎ նախագահ կամ՝ սուլթան. Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից

News.am. 6-7-2010- ԵԽԽՎ նախագահ Մեվլյութ Չավուշօղլուի կարծիքով՝ Իսրայելը պետք է ներողություն խնդրի Թուրքիայից եւ փոխհատուցի «Ազատության նավատորմի» գրավման ժամանակ սպանված մարդկանց համար։ «Առաջին հերթին Իսրայելը պետք է ներողություն խնդրի եւ փոխհատուցի իր գործողությունների համար։ Այսպիսին են Թուրքիայի պայմանները։ Նա նաեւ պետք է համաձայնի, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հետաքննություն անցկացնի»,-ասել է Չավուշօղլուն։ Նա նաեւ նշել է, որ «Ազատության նավատորմի» հետ կապված դեպքը Թուրքիան չի դիտարկում որպես Իսրայելի հետ հակամարտություն, «դա միջազգային խնդիր է, քանի որ դեպքը պատահել է չեզոք ջրերում»։ Ավելի վաղ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել էր, թե Իսրայելը ներողություն չի խնդրի Թուրիքայից՝ այսպես կոչված «Ազատության նավատորմ»-ի միջադեպի համար։ Հիշեցնենք, որ մայիսի 31-ին Իսրայելի հատուկ նշանակության ջոկատը հարձակվել էր իրավապաշտպանների միջազգային «Ազատության նավատորմ» կոչեցյալ նավախմբի վրա, որը իբր Գազայի հատված հումանիտար օգնություն էր տանում։ Հրաձգության արդյունքում սպանվել էր 9 մարդ, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներ, տասնյակ մարդիկ վիրավորել էին, շատերն էլ ձերբակալվել էին, այնուհետեւ արտաքսվել։

No comments: