Tert.am. 6-7-2010- Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Գլենդեյլի քաղաքապետ Արա Նաջարյանին, ով Հայաստանում է ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած «Արևմտահայերենի ուսուցման վիճակը Սփյուռքում» համահայկական համաժողովին մասնակցելու նպատակով։ Արա Նաջարյանը տեղեկացրել է, որ 2003թ. Հայաստան կատարած իր վերջին այցելությունից հետո Հայաստանում դրական տեղաշարժեր են կատարվել։
Ողջունելով հյուրին` վարչապետը կարևորել է Գլենդեյլի հայ համայնքի դերը։
Զրուցակիցներն անդրադարձել են հայապահպանության խնդիրներին և այդ համատեքստում ընդգծել Սփյուռքի նախարարության գործունեության կարևորությունը։ Առանձնացվել է «Արի տուն» ծրագիրը` որպես հայրենաճանաչությանն ուղղված հաջողված ծրագիր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբոսաշրջության և առևտրի բնագավառներում գործակցության խորացման հարցեր։ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել Հայ-ամերիկյան առևտրի պալատի և Զարգացման հայկական գործակալության ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջև շփումների ակտիվացումը։
Tuesday, July 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment